You are here

Back to top

Երկունք Թ դարու (Paperback)

Երկունք Թ դարու Cover Image
$19.95
Usually Ships in 1-5 Days

Description


Հայ գրող, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը, ծնվել է (1822-1888թթ.) Կոստանդնուպոլսում Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, հանդես եկել կրթա-դաստիարակչական գործունեությամբ, ինչպես նաև զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։ 1876 թվականին Ծերենցը բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։ 1879 թվականին Ծերենցը հրատարակել է Երկունք Թ դարու պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս ժողովրդի մարդը՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով բազմագլխյան վիշապ՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը ժողովրդոց բանակն է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է երկունքից ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։



Product Details
ISBN: 9781604448245
ISBN-10: 1604448245
Publisher: Indoeuropeanpublishing.com
Publication Date: November 16th, 2014
Pages: 214
Language: Armenian